Մեկ փնջում հավաքված տարբեր ծաղիկները կոչվում են ծաղկեփունջ։ Ծաղկեփնջերը կարելի է դասակարգել ըստ տարբեր ձևերի և կատեգորիաների։ Դրանք հարմար են տարբեր առիթների համար՝ ծննդյան, տարեդարձերի, հատուկ առիթների կամ հարսանիքների համար:
Ծաղկեփնջերի հիմնական տեսակները
Կան ծաղկեփնջերի մի քանի հիմնական տեսակներ, ինչպիսիք են՝ դասական կլոր ծաղկեփնջերը, ասիմետրիկ ծաղկեփնջերը և կասկադային ծաղկեփնջերը:
Կլոր ծաղկեփնջերը ծաղկեփնջերի հիմնական դասական ձևն են: Այս տեսակի ծաղկեփնջերը մեծ պահանջարկ ունեն, քանի որ դրանք կարող են կազմված լինել տարբեր ծաղիկներից և իդեալական են ցանկացած առիթի համար։ Հատուկ ռոմանտիկ առիթի համար կարող եք պատվիրել 101 կարմիր վարդեր։ Ծննդյան տոնի համար կարող եք պատվիրել պիոնավարդերով ծաղկեփունջ։ Դրանք ի դեպ լայն տարածում են գտել վերջերս։ Դուք կարող եք պատվիրել գիպսոֆիլայի կամ քրիզանտեմների փունջ , եթե պարզապես ցանկանում եք ուրախացնել մեկին: Կարող եք պատվիրել կակաչների փունջ՝ որպես գարնան ավետաբեր կամ ուղղակի որպես թարմության խորհրդանիշ։
Ասիմետրիկ ծաղկեփնջերը կարող են ունենալ տարբեր ձևեր: Այս տեսակի ծաղկեփնջերում կարելի է համատեղել մի քանի տեսակի ծաղիկներ, բայց ոչ ավելի, քան հինգ: Նման ծաղկեփնջեր կարելի է պատրաստել վարդերից,պիոնա տեսակի վարդերից, գիպսոֆիլայից, լիմոնիումից և այլ ծաղիկներից։
Կասկադային կոմպոզիցիաները ուղղահայաց ծաղկեփնջեր են՝ եռանկյունու տեսքով, գլխիվայր շրջած: Նման կոմպոզիցիաների համար ամենահարմարն են շուշանները, խոլորձները, վարդերը, կալաները և ֆրեզիաները։
Հարսի ծաղկեփունջ
Հարսանիքները կյանքի ամենակարեւոր իրադարձություններից են։ Նման միջոցառման կազմակերպումը պահանջում է շատ ժամանակ և ուշադրություն յուրաքանչյուր մանրուքի նկատմամբ: Հարսի ծաղկեփունջի ընտրությունը կարևոր հարց է: Հարսի ծաղկեփունջը պետք է համատեղելի լինի հարսնացուի ընդհանուր ոճի և հարսանեկան ձևավորման հետ։ Հարսանեկան ծաղկեփնջերի համար հայտնի ծաղիկներն են վարդերը, պիոնները, լիզիանտուսը, խոլորձները, կալաները և նույնիսկ արևածաղիկը: Մենք առաջարկում ենք հարսանեկան ծաղկեփնջերի լայն տեսականի յուրաքանչյուրի ճաշակին համապատասխան։ Դուք կարող եք պատվիրել հարսի ծաղկեփունջ Latona.am-ից, իսկ մենք կանենք հնարավոր ու նույիսկ անհնար ամեն ինչ ձեզ համար իդեալական հարսանեկան ծաղկեփունջ ձևավորելու համար:
Ծաղկեփնջերի հիմնական առավելությունները
Ծաղկեփնջերը մի քանի կարևոր առավելություն ունեն։ Ծաղկեփունջ ձևավորելը հեշտ է, ուստի քիչ ժամանակ է պահանջում: Եվ նույնիսկ եթե դա քիչ ժամանակ է պահանջում, միևնույնն է, ծաղկեփունջը կարելի է ձևավորել անհատական մոտեցմամբ: Մյուս առավելությունն այն է, որ ծաղկեփնջերն ավելի երկար են թարմ մնում, քանի որ անմիջապես ջրի մեջ են պահվում։ Եվ, իհարկե, ծաղկեփունջերը միշտ էլ դասական ընտրություն են, և շատերն են սովոր դրանց:
Կարող եք պատվիրել ծաղկեփունջ Latona.am-ից՝ 24/7 առաքումով, Երևանում և ՀՀ ամբողջ տարածքում։