8th Feb, 2024
Եթե ցանկանում եք ծաղիկների առաքում պատվիրել դեպի Երևանի հյուրանոցներից մեկը, ապա ճիշտ հասցեով եք եկել։ Մենք սիրով կկիսվենք ձեզ հետ որոշ հնարքներով և խորհուրդներով, թե ինչպես այս գործընթացը դարձնել ավելի հարթ և հեշտ ձեզ համար:
Եթե ցանկանում եք ծաղկեփունջ կամ անակնկալ առաքում պատվիրել հյուրանոց, ապա համոզվեք, որ տեղյակ եք որոշ մանրամասներից, ինչպիսիք են.
Հյուրանոցի ճիշտ անվանումը և ճիշտ հասցեն,
Անձի անունը և ազգանունը, ում դուք ծաղիկներ եք ուղարկում,
Այն անձի սենյակի համարը, ում դուք ծաղիկներ եք ուղարկում:
Հյուրանոցի ճիշտ անվանումն ու հասցեն իմանալը կարևոր կետերից մեկն է: Վստահաբար կան տարբեր հյուրանոցներ, որոնք ունեն նման անուններ։ Դա կարող է հանգեցնել որոշ թյուրիմացությունների: Խառնաշփոթությունից խուսափելու և ծաղիկների առաքման գործընթացն ավելի հարթ դարձնելու համար խնդրում ենք տրամադրել ստույգ տվյալները:
Կարևոր է իմանալ այն անձի հստակ անունն ու ազգանունը, ում համար նախատեսված է առաքումը։ Առաքիչը կմոտենա հյուրանոցի ընդունարան, որպեսզի տեղեկացնի հյուրի առաքման մասին: Եթե առաքիչը չգիտի հստակ անուն և ազգանուն, ապա հյուրանոցի աշխատակիցները չեն կարողանա օգնել:
Եթե ցանկանում եք, որ ձեր պատվերը առաքվի անմիջապես սենյակ, դուք պետք է իմանաք այդ անձի սենյակի ճշգրիտ համարը: Սա երրորդ և վերջին առանցքային կետն է: Խնդրում ենք նկատի ունենալ, որ եթե այն մարդը, ում համար նախատեսված է առաքումը, համարում չլինի, ապա հյուրանոցի անձնակազմը, ամենայն հավանականությամբ, թույլ չի տա առաքումը սենյակ, իհարկե, անվտանգության նկատառումներից ելնելով:
Եթե այս ամենը ձեզ շփոթեցնող է թվում, մի անհանգստացեք։ Ինչպես ասացինք, դուք ճիշտ հասցեով եք եկել։
Դուք կարող եք պատվիրել ծաղիկներ Latona.am կայքից և ոչնչի համար չանհանգստանալ։ Մենք համագործակցում ենք Երևանի գրեթե բոլոր հյուրանոցների հետ, ինչպիսիք են ibis Yerevan Center և Best Western Plus, Holiday Inn Express Yerevan, Alexander by Marriott, Marriott Armenia, Holiday Inn Yerevan, Grand Hotel Yerevan, Golden Palace Yerevan, Ramada Hotel by Wyndham և այլն։ Մեր օպերատորները շատ ժամանակ են անցկացնում հյուրանոցներում հանդիպուների վրա՝ խաչաձև վաճառք ապահովելու համար։ Այնպես որ մենք բավականաչափ տեղեկացված ենք յուրաքանչյուր հյուրանոցի քաղաքականության և այլ մանրամասների մասին: Համագործակցության շրջանակներում առաջարկում ենք զեղչեր և պռոմո կոդեր հյուրանոցների համար։ Ծաղիկների առաքում պատվիրելիս հարցերի պատուհանից ճշտեք մեր ադմինիստրատորների հետ ցանկացած զեղչի առկայության վերաբերյալ՝ կախված այն հյուրանոցից, որտեղ եք ցանկանում առաքում կազմակերպել: Միգուցե սա հենց ձեր հաջողակ օրն է:
Առաջարկում ենք առաքմում Երևանում 24/7։ Կարող եք պատվիրել ծաղկեփունջ, ծաղկային կոմպոզիցիաներ, քաղցրավենիքի տուփ կամ ինչ որ փնտրում եք, և մենք այն կառաքենք սիրով, հոգատարությամբ և պրոֆեսիոնալիզմով։