Գրանցում
Login via social accounts
Վերականգնել գաղտնաբառը
Received a coupon
Registered
Դուք հաջողությամբ գրանցվել եք
Mini img
Այս էջը պարունակում է տեղեկություններ ալկոհոլային արտադրանքի մասին: Ապրանքները տեսնելու համար հաստատեք, որ Դուք չափահաս եք:
Այո
Is it acceptable to give one flower to a lady?

Կարելի՞ է արդյոք աղջկան նվիրել մեկ ծաղիկ:

Կարելի՞  է արդյոք աղջկան նվիրել մեկ ծաղիկ:

Այս հարցը միշտ էլ տղամարդկանց ուշադրության կենտրոնում է եղել։ Իրականում ամեն ինչ կախված է առիթից, իրավիճակից, այն մարդուց, ում նվիրելու եք  ծաղիկը, և, իհարկե, ամենակարևորը, թե ինչ ծաղիկն եք ընտրել։ Եկեք նախ մանրամասն քննարկենք այս թեման՝ հասկանալու համար, թե ինչպես ճիշտ ընտրություն կատարել, այնուհետև մենք կօգնենք ձեզ պատվիրել ծաղիկներ  Latona.am կայքից 24/7 առաքումով Երևանի և Հայաստանի տարածքում։ 


Մեկ ծաղկի գաղափարը

Մեկ առանձին ծաղիկը սովորաբար խորհրդանշում է սեր, համակրանք և ջերմություն, ինչպես նաև հանդիսանում է  ուշադրություն ցույցաբերելու միջոց: Մեկ ծաղիկ նվիրելով դուք շեշտում եք այն փաստը, որ ընտրել եք հենց Նրան, այդ միակին։ Ժամանակի ընթացքում մեկ ծաղկի գաղափարն  ավելի բազմիմաստ է դարձել, քանի որ ժամանակի հետ փոխվել են նաև  կանանց ճաշակը և նախընտրությունները։ 


Ի՞նչ ծաղիկ պատվիրել նրա համար:

Կարող եք Նրա համար պատվիրել վարդ։ Վարդը համարվում է ծաղիկների թագուհին և  խորհրդանշում է ջերմություն և/կամ սեր առաջին հայացքից։ Կախված ձեր ընտրած գույնից՝ ծաղիկը կարող է տարբեր նշանակություն ունենալ։ Օրինակ, կարմիր վարդը խորհրդանշում է կրքոտ սեր և կապվածություն, սպիտակ վարդը `մաքրություն կամ նոր սկիզբ, վարդագույն վարդը` քնքշություն և երջանկություն: Կան նաև յուրահատուկ ճաշակով կանայք, ովքեր գնահատում են սև վարդը։ Սև վարդի ընտրության հարցում պետք է շատ զգույշ լինել։ Սև վարդ պատվիրելուց առաջ համոզվեք, որ Նա սնահավատ չէ։ Յուրահատուկ ճաշակ ունեցողների համար կարող եք նաև պատվիրել կապույտ վարդ՝ որպես իր ինքնատիպության և նրբագեղության հաստատում: Եթե ​​դուք բավականաչափ լավ չեք ճանաչում  Նրան, ապա ցանկալի է պատվիրել սպիտակ կամ վարդագույն վարդեր:

Եթե ​​Նա վարդեր չի սիրում,կարող եք այլ ծաղիկներ պատվիրել: Նման դեպքերում կարելի է պատվիրել երիցուկ կամ հերբերա։ Երիցուկը ամենատարածված ծաղիկներից մեկն է։  Այն աճում է գրեթե ամենուր։ Խորհրդանշում  է անմեղություն, հավատարմություն, հույս, համբերություն ու պարզություն։ Կարող է թարմությամբ և պայծառությամբ լցնել յուրաքանչյուր կնոջ օրը: Որոշ մշակույթներում ընդունված է կարծել, որ երիցուկը կարող է արգելափակել բացասական էներգիան: 

Հին եգիպտական ​​մշակույթում կարծում էին, որ հերբերան խորհրդանշում է կապվածություն բնության հետ։ Այս բազմերանգ ծաղիկները կարող են կատարյալ լինել ցանկացած առիթի համար։ Հերբերայի ճիշտ գույնի ընտրության միջոցով կարող  եք փոխանցել ձեր զգացմունքները: Վարդագույն հերբերան խորհրդանշում է ազնվականությունը: Բաց վարդագույն հերբերաները հիացմունքի արտահայտչամիջոց են, իսկ մուգ վարդագույն հերբերաները երախտագիտության խորհրդանիշ: Կարմիր հերբերան խորհրդանշում է անվերապահ սեր: Դուք կարող եք պատվիրել հերբերաներ յուրահատուկ օրերի համար, որպեսզի արտահայտեք ձեր հավերժական սերը նրա հանդեպ:

Կարող եք նաև պատվիրել օրխիդ նրա անհատականությունն ու հմայքն ընդգծելու համար: Նուրբ, էկզոտիկ և նազելի խոլորձը խորհրդանշում է շքեղությունը, գեղեցկություն: Ասում են, որ խոլորձները դրախտի ծաղիկներն են: Վարդագույն խոլորձը խորհրդանշում է ուրախություն, երջանկություն և կանացիություն, սպիտակ խոլորձները՝ անմեղություն և մաքրություն, նրբագեղություն և գեղեցկություն, մանուշակագույն խոլորձները խորհրդանշում են հիացմունք, հարգանք, արժանապատվություն: Դեղին օրխիդը խորհրդանշում է բարեկամություն, ուրախություն և նոր սկիզբ: Համարվում է, որ կանաչ խոլորձները հաջողություն են բերում: 

Ինչ ընտրություն էլ որ կատարեք, կարող եք պատվիրել ծաղիկներ Latona.am կայքում, և մենք կառաքենք 24/7 Երևանում, Հայաստանում: 


Tags:

single-flower , one-flower , one flower , single flower , give on flower

0 Comments

Քուքիների օգտագործման համաձայնություն

🔒

This website uses cookies or similar technologies, to enhance your browsing experience and provide personalized recommendations. By continuing to use our website, you agree to our Privacy Policy

img

Գնումների զամբյուղ

0 Ընտրված ապրանքներ

ենթաընդհանուր

0 ֏